Միրզոյան. Սահմանադրության փոփոխության հարց բանակցային օրակարգում չկա - Mediamax.am

2200 դիտում

Միրզոյան. Սահմանադրության փոփոխության հարց բանակցային օրակարգում չկա


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը Երեւանի եւ Բաքվի բանակցությունների օրակարգի մաս չի հանդիսանում:

Ելույթ ունենալով Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, նախարարը հիշեցրել է, որ կառավարությունը Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին խոսել է դեռ 2018 թվականից:

 

Այնուհանդերձ, նկատել է Արարատ Միրզոյանը, երկու կողմերն էլ միմյանց հիմնական օրենքներում խոչընդոտներ են տեսնում կայուն խաղաղության ամրագրման համար:

 

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին, ԱԳ նախարարն ասել է, որ այն պետք է ընթանա «անխոցելի իրավական հիմքով փաստաթղթերի հիման վրա»:

 

«Այդպես էլ եղել է այն հատվածում, որը սահմանազատվել է», - ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին