Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ «սպառազինությունը, որն Ադրբեջանը ձեռք է բերում, ընդհանուր առմամբ, տարածաշրջանը կայունացնելու համար չէ»:
«Մենք առաջարկել ենք, որպեսզի սպառազինության վերահսկման մեխանիզմներ ունենանք, որովհետեւ կարծում ենք, որ այդ վերահսկումը կարող է տարածաշրջանում կայունության եւ երկարատեւ խաղաղության հաստատման գործընթաց լինել: Մենք շարժվում ենք այս օրակարգով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղարը:
Նա նշել է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը եւ արտաքին քաղաքականությունը:
«Մենք դա անում ենք շատ բաց: Հայաստանի դիվերսիֆիկացիան ներառում է ոչ միայն Արեւմուտքը, այլեւ՝ Հնդկաստանն ու այլ երկրներ»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: