Ստեղծվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ - Mediamax.am

4174 դիտում

Ստեղծվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակով ձեւավորվել է հանձնախումբ:

Հանձնախմբի անդամների առաջարկությամբ աշխատանքների համակարգումը կիրականացնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

 

«Ակնկալում ենք, որ արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող անհատները, խմբերն ու հաստատությունները կհամագործակցեն համապատասխան լիազորություն ստացած այս Հանձնախմբի հետ»,- ասված է հայտարարությունում:

 

Գործունեության մեկնարկի, Հանձնախմբի անդամների եւ այլ մանրամասների մասին կտեղեկացվի առաջիկա օրերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին