Վարդան Օսկանյանին հրավիրել են ցուցմունք տալու` փողերի լվացման հատկանիշներով հարուցված գործի շրջանակում - Mediamax.am

3329 դիտում

Վարդան Օսկանյանին հրավիրել են ցուցմունք տալու` փողերի լվացման հատկանիշներով հարուցված գործի շրջանակում


ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն այսօր հայտարարել ե, որ իրեն հրավիրել են ցուցմունք տալու` փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում:

«Ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ եւ իմ հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը:

 

Հիմնադրման օրվանից՝ Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ եւ օրենքի տառին ու ոգուն համապատասխան:

 

Սիվիլիթասի գործունեության առաջին օրերից՝ 2008-ից սկսած՝ հիմնադրամին ֆինանսավորել եւ նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների եւ Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ եւ անհատներ:

 

Այս ամենի մասին չէին կարող չիմանալ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները:

 

Ինձ համար զարմանալի եւ տարօրինակ է, որ իմ եւ Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը որեւէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր եւ անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում:

 

Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետեւում քաղաքական պատվեր կա», - ասված է Վարդան Օսկանյանի հայտարարության մեջ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին