Վիկտոր Սողոմոնյանը կթողնի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը - Mediamax.am

1339 դիտում

Վիկտոր Սողոմոնյանը կթողնի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը մարտին կթողնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։

«Մասնագիտական գործունեությունը հետզհետե գերակշիռ է դառնում իմ կյանքում։ Երբ գնահատեցի 2023 թվականի համար նախատեսված գիտական աշխատանքի ու ստեղծագործական նախագծերիս ծավալը, հասկացա, որ շուտով համատեղումը գործնական քաղաքականության հետ անհնար կլինի։ Գումարվեց նաեւ այն, որ գալիք տարվա մեծ մասն անցկացնելու եմ Հայաստանից դուրս»,- NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է նա:

 

Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ գրասենյակից հեռանում է առանց որեւէ տարաձայնության կամ կոնֆլիկտի։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին