Փաշինյան. «Ադրբեջանին չի զսպել այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է» - Mediamax.am

4293 դիտում

Փաշինյան. «Ադրբեջանին չի զսպել այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը չի զսպել Ադրբեջանին ագրեսիվ գործողություններից»:

«Այսօր ավարտվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, եւ այս շրջանը շատ հագեցած էր։ Մենք նշեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը։ Տրամադրությունը, ցավոք, հոբելյանական չէ: Վերջին երկու տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ հանդիսացող Հայաստանը ամենաքիչը երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի: Ընկճող է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելը չի զսպել Ադրբեջանին, եւ հատկապես, որ մինչ այսօր մենք չենք կարողացել որոշման հանգել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ»,- ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ այս փաստերը վնասում են ՀԱՊԿ իմիջին «ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս»:

 

«Սա գնահատում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին