Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է քաղաքական կուրսի փոփոխության մասին պնդումները - Mediamax.am

4184 դիտում

Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է քաղաքական կուրսի փոփոխության մասին պնդումները


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի, որտեղ նախատեսված է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը չի փչացնում իր հարաբերությունները ոչ մի երկրի հետ.

 

«ՀՀ-ն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, իր սահմանների նկատմամբ վերցված պարտականություններն իրականացվեն»:

 

«Ես ակնկալում եմ, որ ՀԱՊԿ-ում մեր բոլոր գործընկերները, մեր հիմնական դաշնակիցը, գիտակցեն, որ Հայաստանն իրեն չի կարող հետքայլ թույլ տալ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ շահերը, հայ ժողովրդի եւ արցախցիների շահերը պաշտպանենք: Հայաստանն հարձակման է ենթարկվում ամեն օր:

 

Մեր երկրի սահմանները պետք է պաշտպանվեն: Գուցե ռուսական կողմն է ցանկանում, որ այստեղ քաղաքական կուրսի փոփոխություն լինի: Հայաստանը այդ ուղղությամբ ոչինչ չի արել»,- ասել է ԱԺ նախագահը:

 

Նրա խոսքով՝ հայկական կողմին մեղադրել նրանում, որ այն փորձում է իր անվտանգությունն ապահովել, եւ դա վերագրել կուրսի փոփոխման, ազնիվ եւ արդար չէ:

 

«Մեր գործընկերներին կոչ եմ անում Հայաստանին աշխարհաքաղաքական շրջադարձների մեջ մեղադրելուց առաջ հարց տալ իրենց՝ իրենք ամեն ինչ ճի՞շտ են անում եւ արդյո՞ք նման աշխարհաքաղաքական շրջադարձն իրենց թաքնված ցանկությունը չէ»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին