Փաշինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել «խաղաղության օրակարգը» - Mediamax.am

3331 դիտում

Փաշինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել «խաղաղության օրակարգը»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին, որի ուղղությամբ կառավարությունը սերտորեն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ:

 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման, սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, խաղաղության օրակարգի շուրջ եւ կարեւորել միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին