Գրիգորյանը Զասին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունի սահման - Mediamax.am

863 դիտում

Գրիգորյանը Զասին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունի սահման


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման:

 

ԱԽ քարտուղարը նաեւ ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում եւ դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս:

 

Կողմերը նաեւ քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանն առնչվող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին