ՌԴ փորձագետի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը «դուրս մղեց» Արմեն Սարգսյանին - Mediamax.am

3617 դիտում

ՌԴ փորձագետի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը «դուրս մղեց» Արմեն Սարգսյանին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեեւի կարծիքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին «դուրս մղեց» քաղաքականությունից։

«Սարգսյանը Փաշինյանի մարդը չէր, նա իր խաղն էր խաղում, ինչ վարչապետին չէր գոհացնում։ Փաշինյանը ուզում է ամեն ինչ ինքնուրույն որոշել։ Միանգամայն պարզ է, որ Հայաստանի նախագահի պաշտոնը այժմ ստանձնելու է Փաշինյանի մարդը։ Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն ունի խորհրդարանում, ուստի խնդիրներ չեն առաջանա», - ասել է փորձագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

 

«Պարզաբանելով իր հրաժարականը՝ Սարգսյանը վկայակոչեց լիազորությունների բացակայությանը։ Սակայն նա ի սկզբանե դրանք չուներ: Հեռանալը պետք էր ինչ-որ կերպ բացատրել, եւ նա այսպես բացատրեց»,- նկատել է քաղաքագետը:

 

Վլադիմիր Եվսեեւի կարծիքով, նոր նախագահի թեկնածու ընտրելիս Փաշինյանը հաշվի կառնի եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուտքի կարծիքը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին