Փաշինյանը ներկայացրեց իր պլանը - Mediamax.am

2958 դիտում

Փաշինյանը ներկայացրեց իր պլանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է իրավիճակի հանգուցալուծման իր պլանը:

Նա ասել է, որ առաջարկում է Սոտք-Խոզնավար սահմանային հատվածից մշտական տեղակայման վայրեր վերադարձնել Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները եւ այդտեղ տեղակայել «Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդներին»:

 

Փաշինյանն ասել է, որ դրանից հետո, «Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հովանու ներքո» կարող է իրականացվել սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը:

 

Նա ասել է, որ եթե Ադրբեջանի նպատակը սահմանային կետերի ճշգրտումն է, «նրանք չպետք է պատճառ ունենան հրաժարվել այս առաջարկից»:

 

Փաշինյանն ասել է, որ սա պաշտոնական առաջարկ է ԵԱՀԿ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ Ադրբեջանի ղեկավարներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին