Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի։
Այս մասին այսօր ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը համոզված է, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի, եւ ներկայում ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածության լիցքաթափման եւ սահմանում իրավիճակի շտկման ուղղությամբ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքերով, Ռուսաստանը «մշտական կապի մեջ է» Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: