Ռոբերտ Քոչարյան․ «Ամենամեծ սպառնալիքը Թուրքիան է» - Mediamax.am

5379 դիտում

Ռոբերտ Քոչարյան․ «Ամենամեծ սպառնալիքը Թուրքիան է»


Լուսանկարը`


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ «Հայաստանի եւ մեր Զինված ուժերի այսօրվա վիճակը ողջամիտ մարդկանց թույլ չի տալիս մտածել ռեւանշի մասին»։

«Միեւնույն ժամանակ, չափազանց անարդար խաղաղությունը չի կարող հարատեւ լինել», - նկատել է Ռոբերտ Քոչարյանը՝ «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում։

 

Պատասխանելով պատերազմի ընթացքում կորցված տարածքների մասին հարցին, Ռոբերտ Քոչարյանն ասել է․

 

«Ես կարծում եմ, որ ամեն ինչ կորած չէ եւ հնարավորություն կա բանակցային գործընթացում քննարկել նվազագույնը այն տարածքները, որոնք մտնում էին նախկին ԼՂԻՄ կազմի մեջ»։

 

Նախկին նախագահն ասել է, որ չի կիսում այն տեսակետն, որ վերջին պատերազմի ընթացքում Ռուսաստանը «դավաճանեց» Հայաստանին։

 

«Դա այդպես չէ։ Ռուսաստանը չէր սադրել պատերազմը։ Ընդհակառակը, այն արեց առավելագույն հնարավորը այն կանգնեցնելու համար։ Հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահն առաջարկություն էր արել, որի շնորհիվ կարելի էր կանգնեցնել պատերազմը՝ լրիվ այլ ելքով։ Սակայն այն մերժվեց հայկական կողմից, ինչի պատճառով մենք մի քանի հազար զոհ եւ վիրավոր ունեցանք», - ասել է Քոչարյանը։

 

«Մեր պատմական կողմնորոշումը դեպի Ռուսաստան նյարդայնացնում է ոչ միայն Թուրքիային, այլեւ ամերիկացիներին», - նշել է նախկին նախագահը՝ ընդգծելով, որ երբեք չի թաքցրել իր վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ։

 

Պատասխանելով Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգի մասին հարցին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այն գալիս է Թուրքիայից։ Նա կարծիք է հայտնել, որ սահմանի բացման դեպքում «Թուրքիան կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը նմանվի Աջարիային՝ բիզնեսում եւ տնտեսության մեջ իր ներգրավվածության առումով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին