Արմեն Սարգսյան. Քաղաքական պայքարը չպետք է վերածվի առճակատման - Mediamax.am

3381 դիտում

Արմեն Սարգսյան. Քաղաքական պայքարը չպետք է վերածվի առճակատման


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ «քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների եւ անկայունության»:

Նրա խոսքով՝ հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել եւս՝ առճակատման եւ պառակտման:

 

«2008 թ.-ի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետեւանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար: Ես կրկին բոլորին կոչ եմ անում հանդուրժողականության եւ համերաշխության: Մենք միասնությա՛ն եւ համերաշխությա՛ն կարիքն ունենք: Հատկապես այսօր համախմբվածությունը եւ հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին