Փաշինյան․Ադրբեջանը պետք է կողմնորոշվի, թե որ ճանապարհով է գնում - Mediamax.am

8300 դիտում

Փաշինյան․Ադրբեջանը պետք է կողմնորոշվի, թե որ ճանապարհով է գնում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ Ադրբեջանում հակահայկական դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է։

«Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ խոսում է «հայկական ֆաշիզմի» մասին, բայց ակնհայտ է, որ այդպիսի դրսեւորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում, ընդ որում՝ նյութական, ապացուցելի։ Ոչ միայն կառավարությունն ունի անելիք այդ իրավիճակը կառավարելու համար, այլեւ խորհրդարանն ու խորհրդարանական դիվանագիտությունն անելիք ունեն. պարզապես պետք է այդ դրոշմանիշը ցույց տալ միջազգային կազմակերպությունների եւ գործընկերների հնարավորինս լայն շրջանակների»,- ասել է նա։

 

«Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասական են: Որտեղ հարկավոր է՝ զարգացվում է խաղաղության հռետորաբանություն, մյուս դեպքում՝ ատելության քարոզ։ Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է կողմնորոշվի, թե որ ճանապարհով է գնում։ Մենք նույնպես պետք է կողմնորոշվենք, թե որ ճանապարհով ենք գնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին