Փաշինյանն ու Ալիեւը միմյանց ձեռք չեն մեկնել - Mediamax.am

8350 դիտում

Փաշինյանն ու Ալիեւը միմյանց ձեռք չեն մեկնել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը այսօր Մոսկվայում կայացած հանդիպման մեկնարկին միմյանց ձեռք չեն մեկնել:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը Կրեմլից:

 

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ջերմորեն ողջունեց Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիեւին եւ Նիկոլ Փաշինյանին:

 

Նա իր հյուրերին սպասում էր Կրեմլի առաջին մասնաշենքի ներկայացուցչական աշխատասենյակի մեծ կլոր սեղանի մոտ: Պուտինը սեղմեց Ալիեւի ձեռքը եւ գրկախառնվեց նրա հետ, ապա նույն կերպ ողջունեց Փաշինյանին: Նստելով սեղանի շուրջ՝ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը ողջունեցին միմյանց գլխի շարժումով», - հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին