ՌԴ, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները հայտարարություն կանեն - Mediamax.am

1746 դիտում

ՌԴ, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները հայտարարություն կանեն


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան նախապատրաստում են արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ:

Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Բայց, իհարկե, հիմա պետք է մտածել ոչ միայն հայտարարությունների, այլեւ կոնկրետ քայլերի մասին, որոնք կարելի է ձեռնարկել արյունահեղությունը դադարեցնելու եւ բանակցություններին վերադառնալու համար», - ասել է նա:

 

Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանը պահպանում է կապը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ քննարկում է Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլ պետությունների, մասնավորապես, Թուրքիայի եւ Իրանի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին