ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայրենիք»-ը հանրահավաք կանեն - Mediamax.am

4338 դիտում

ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայրենիք»-ը հանրահավաք կանեն


Լուսանկարը` Մեդիամաքս (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

Երեք կուսակցություններն այսօր հանդես են եկել հաղորդագրությամբ, որում ասված է.

 

«2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձեւավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված եւ առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ:

 

Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը:

 

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի եւ ազգային իշխանության ձեւավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժ. 18:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին