Սեւրի պայմանագիրը մնում է կարեւոր փաստաթուղթ, ասել է նախագահը - Mediamax.am

6432 դիտում

Սեւրի պայմանագիրը մնում է կարեւոր փաստաթուղթ, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ «Սեւրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարեւոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»։

Նախագահն այս մասին նշել է Սեւրի պայմանագրի 100-ամյակի առիթով սիրիական Ալ-Ազմենահ թերթին տված հարցազրույցում:

 

«Սեւրի պայմանագիրն իր բնույթով խաղաղության պայմանագիր էր, եւ այդ առումով, իրոք, այն կարող էր արմատապես լուծել մեր ռեգիոնի ամենախրթին հարցերից մեկը՝ Հայկական հարցը:

 

Սեւրի պայմանագիրը չարժանացավ լիակատար վավերացման (հետեւաբար մնում է անկատար (unperfected) եւ, ճիշտ է, Հայաստանի մասով որոշումները միջազգային քաղաքական իրադրության փոփոխության պատճառով չեն իրականացվել, սակայն այն նաեւ երբեւէ չեղյալ չի հայտարարվել: Այն օրինական, միջպետական, նաեւ de facto գործող փաստաթուղթ է, քանի որ այս փաստաթղթի վրա են խարսխված եղել կամ սրանից են ածանցվել Միջինարեւելյան մի շարք երկրների Առաջին աշխարհամարտին հաջորդող որոշ ժամանակահատվածի կամ ներկայիս կարգավիճակները»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին