«Կոռուպցիան պոզով, պոչով կենդանի չէ»,- ասել է Փաշինյանը - Mediamax.am

2223 դիտում

«Կոռուպցիան պոզով, պոչով կենդանի չէ»,- ասել է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով, պոչով կենդանի չէ»:

«Երբեմն այն ունի բավական գրավիչ, հաճելի եւ նույնիսկ գայթակղող տեսք եւ արտաքին, եւ այս առումով խնդիրն ավելի է բարդանում: Մենք արձանագրել ենք քաղաքական ամենաբարձր մակարդակում, որ ուղղակի կոռուպցիայի՝ մեզ հայտնի եւ ակնհայտ ձեւերի նկատմամբ, այսպես ասած, արգելքներ սահմանելը չի նշանակում երաշխավորված լինել կոռուպցիայի մեջ ներքաշվելուց»,- հայտարարել է վարչապետը «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովի ընթացքում:

 

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրենց համար չկա նախորդ, ներկա իշխանություն:

 

«Մեզ համար կրկնակի անընդունելի է, օրինակ, իմ կողմից որեւէ պաշտոնի նշանակված անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը, քան նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վերջին 1,5 տարվա ընթացքում առնվազն 4 բարձրաստիճան պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն հոդվածներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին