Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը կվերահսկի ոստիկանության գործունեությունը:
Ոստիկանությունում նշել են, որ խորհուրդն ուշադրության կենտրոնում կպահի բոլոր այն ահազանգերը, որոնք կվերաբերեն ոստիկանության ծառայողների կողմից անօրինական գործողություններին կամ անգործությանը, հակաիրավական գործողությունների դեպքերին:
Խորհուրդը կաշխատի հերթապահությամբ եւ կսպասարկի թեժ գիծը՝ 010-54-41-22 հեռախոսահամարով:
Անհրաժեշտության դեպքում հասարակական խորհրդի հերթապահող խմբերը կայցելեն տվյալ տարածքներ՝ պարզելու դեպքի հանգամանքները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: