Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ քիչ առաջ դուրս է եկել ձերբակալվածների պահման վայրից, ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում:
«Վերջին 24 ժամում եղել եմ կատարյալ մեկուսացման մեջ, չգիտեմ բազմաթիվ ինֆորմացիաներ: Ինձ հնարավորություն տվեք երկու ժամով մեկուսանալ, գործընկերներիս հետ հասկանալ ինֆորմացիան, լուծել կալանքի տակ գտնվող մեր մյուս ընկերների ազատման հարցը: Ժամը 18:30-ին կհանդիպենք այստեղ՝ հաղթական հանրահավաքի համար»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի հետ միասին հարթակում էին նաեւ ազատ արձակված պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: