Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ձերբակալվածների պահման վայրից - Mediamax.am

6161 դիտում

Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ձերբակալվածների պահման վայրից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ձերբակալվածների պահման վայրից։

Ազատ են արձակվել նաեւ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը:

 

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հայտարարել էր, որ դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի ձերբակալված ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը հետ վերցնի խորհրդարանից:

 

Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ հավելելով, որ գնում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման: 

 

«Գնում եմ, որպեսզի բանակցեմ եւ լուծում գտնենք: Վաղվա օրը (Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր-Մեդիամաքս) չափազանց կարեւոր է: Ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն եւ սթափություն կունենանք, որպեսզի աշխարհին ցույց տանք, որ, անկախ այն բանից, թե ինչքան բարդ խնդիր ու նեղվածություն կա, կարող ենք նստել եւ տրամաբանական լուծում գտնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին