ՀՀ նախագահը կոչ է արել եվրոպացիներին «աներկբա գնահատել» Բաքվին - Mediamax.am

4194 դիտում

ՀՀ նախագահը կոչ է արել եվրոպացիներին «աներկբա գնահատել» Բաքվին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով:

Այս մասին նախագահն ասել է ՀՀ Ազգային ժողովում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը:

 

«Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հանրության, եվրոպական կառույցների աներկբա գնահատականը այդ երկրի նման գործելակերպին»,- ասել է նախագահը:

 

Նրա խոսքով՝ Բաքուն հետ է կանգնում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից եւ փորձում է առաջ մղել պայմանագրի շուրջ բանակցությունների գաղափարը՝ առանց համաձայնության գալու հիմնարար սկզբունքների շուրջ:

 

«Մի բան պարզ է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ՝ Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

 

Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ ադրբեջանական կողմն ընդառաջ չի գնում Հայաստանի կառուցողական երկխոսության հաստատմանն ուղղված քայլերին:

 

«Ասածիս վկայությունն է հայկական պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը Ադրբեջանում կայացած բազմաթիվ միջոցառումներին, ներառյալ՝ 2012թ. Բաքվի լիագումար նիստին»,- հիշեցրել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին