Խոհանոցում՝ Գայանեի հետ - Mediamax.am

exclusive
4912 դիտում

Խոհանոցում՝ Գայանեի հետ


Գայանե Պողոսյանը
Գայանե Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Պողոսյանը
Գայանե Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Պողոսյանը
Գայանե Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Պողոսյանը
Գայանե Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Պողոսյանը
Գայանե Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Խոհանոցային օրագրեր»` Մեդիամաքսի նոր խորագիրն է, որտեղ կներկայացնենք այն մարդկանց, ում համար խոհանոցը ամենօրյա հոգսերից կտրվելու եւ ստեղծագործելու մի վայր է: Մեր «հերոսները» պրոֆեսիոնալ խոհարարներ չեն, սակայն կարողանում են լավագույնս ինքնաարտահայտվել խոհանոցում: Նրանք պատմում են խոհանոցում հաստատած իրենց կանոնների, սովորությունների, թուլությունների մասին, ինչպես նաեւ ներկայացնում են հետաքրքիր մի ճաշատեսակ:

 

Մեր նախագիծը սկսեցինք Գայանե Պողոսյանի խոհանոցից, որը մեր ընկերուհիներից մեկի հարազատ քույրն է, բայց նրա հետ շփվելու առիթ երբեւէ չէինք ունեցել: Հենց ներս մտանք, միանգամից զգացինք «համով բաների» բույրը՝ Գայանեն նախապես լիքը ուտեստներ էր պատրաստել:

 

Առաջին բլիթը կուտ չի գնում

 

Ուտեստներ պատրաստելու պրոցեսը միշտ սիրել եմ: Ամենակարեւորն ինձ համար փորձարկումներ անելն է: Համացանցում կամ գրքերում տեղադրված բաղադրատոմսերից համարյա չեմ օգտվում, ինքս եմ ամեն ինչ հորինում:

 

Պատրաստման ընթացքում համեմունքները միշտ աչքաչափով եմ ավելացնում: Ներքին ինչ-որ զգացմունք կա, որ թույլ չի տալիս սխալվել: Խոհանոցում ես արարում եմ, ճաշ պատրաստելն ինձ համար ստեղծագործ մի պրոցես է:

 

Առաջին պատրաստածս ճաշատեսակը բորշչն էր, այն դեպքում, որ ինձ միշտ թվում էր, թե այն աշխարհի ամենադժվար պատրաստվողն էր: Մտածում էի, եթե բորշչը ստացվի, ուրեմն ամեն ինչ էլ կկարողանամ պատրաստել: Առաջինը համտեսեց պապաս ու այդպես էլ չհավատաց, որ ես եմ հեղինակը՝ կարծելով, թե մաման է պատրաստել: Հիմա, երբ ամուսնացել եմ ու իմ ընտանիքն ունեմ, հայրս միշտ հիշում է այդ դեպքն ու ամեն անգամ նշում, որ թերագնահատում էր կարողություններս ու միայն հիմա է սկսել հավատալ, որ այն բորշչն իրականում ես էի պատրաստել:

 

Եթե լավ տրամադրություն ունեմ, ապա ցանկացած ուտեստ ինձ մոտ շատ լավ կստացվի: Ու միշտ ամենաառաջին փորձը լավագույնն է լինում:

 

Խոհանոցային աշխարհի մասին

 

Խոհանոցն իմ աշխարհն է ու այստեղ ես ամեն բան սիրում եմ: Չեմ հասկանում այն մարդկանց, որ բողոքում են ճաշ եփելուց, պարզապես պետք չէ վերածել այն «կնիկական» գործի:  Ամեն ինչն էլ կարելի է հոգսի ու խնդրի վերածել, բայց չէ որ այս ամենում կարելի է գեղեցկություն տեսնել: Վստահեցնում եմ նաեւ, որ խոհանոցում շատ ժամանակ անցկացնելու հետ մեկտեղ կարելի է հասնել նաեւ խնամված տեսք ունենալ, ինչը եւս շատ կարեւոր է:

 

Խոհանոցն ու ամենօրյա կյանքը այնքան շատ զուգահեռներ ունեն: Խոհանոցում էլ կարող ես հաղթանակներ ու պարտություններ, վերելքներ ու վայրէջքներ ունենալ:

Գայանե Պողոսյանը Գայանե Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ համար սա հոբի է դարձել: Եթե քո կողքին կան սիրելի մարդիկ, ամուսին, խոհանոցը լավ տարբերակ է նրանց հանդեպ տածած սերն արտահայտելու ու ցուցադրելու համար:

 

Ի տարբերություն շատերի, նույնիսկ աման լվալու պրոցեսն ինձ համար հաճելի է ու օգտակար: Եթե պետք է երկար մտածել, կամ էլ մեկի հետ հեռախոսով խոսել, դա անում եմ հենց ամանները լվանալիս:

 

Իհարկե, նախ եւ առաջ, կարեւոր է համը, բայց ոչ պակաս ուշադրություն եմ դարձնում ուտեստի տեսքին եւ մատուցվող սպասքին: Ձեւավորելը իմ տարերքն է: Ինձ համար կարեւոր է ամեն մանրուք՝ սփռոց, անձեռոցիկ, մոմեր, ծաղիկներ:

 

Ոգեշնչվել, որ ընտանիքի անդամները չթունավորվեն

 

Ամուսինս շատ է սիրում համեղ ուտել ու ես մեծ սիրով ու հաճույքով նրա համար միշտ նոր ճաշատեսակներ եմ պատրաստում: Նա էլ ամեն օր սպասում է, թե այսօր ինչ եմ հորինելու: Հենց ամուսինս է ինձ ոգեշնչում, որ ամեն օր զարմացնեմ նրան:

 

Խոհանոց միայն լավ տրամադրությամբ եմ մտնում, անկախ նրանից, թե որքան ծանրաբեռնված է եղել օրս, որովհետեւ գիտեմ՝ մեր տրամադրությունը, միանշանակ, փոխանցվում է ուտելիքին: Ճշմարտություն կա այն առակի մեջ, որ եթե կինը զայրացած մտնի խոհանոց ու ճաշ պատրաստի, ապա ընտանիքի անդամները կթունավորվեն:

 

Ձեռքի համը

 

Ամուսինս նույնպես շատ լավ ձեռք ունի ու բացի մսամթերքից, բանջարեղենից պատրաստված ուտեստներն էլ իր մոտ լավ են ստացվում: Այնպես որ, երբեմն նա էլ ինձ է անակնկալներ մատուցում: Իսկ գնումները միասին ենք անում:

 

Շատ եմ սիրում մամայիս պատրաստած ուտեստները: Նրա պատրաստած հասարակ ձվաձեղն անգամ ուրիշ համ ունի: Երեւի «մամայական» հոգատարությունը փոխանցվում է նաեւ ուտեստներին:

 

Այսօր պատրաստելու ենք մի ճաշատեսակ, որ ինքս եմ հորինել: Մի օր հյուրընկալու էինք մեր քավորի ընտանիքը ու հենց խանութում մտածեցի, ինչ մթերքներ գնեմ ու խառնեմ իրար: Այս ուտեստին դեռ անուն չեմ մտածել:

 

Վեց բաժնի համար մեզ պետք է՝

 

Մեկ հավ

Մայոնեզ

Կարմիր ու սեւ պղպեղ

Աղ

Կարտոֆիլ – 10 հատ

Բուլղարական պղպեղ – 3 հատ

Բրոկոլի

Լոլիկ – 2 հատ

Հոլանդական պանիր

Կանաչի

 

Հավը նախապես կիսում ենք երկու մասի ու համեմում ենք մայոնեզով, կարմիր ու սեւ պղպեղով, աղով, չամանով: Ըստ ցանկության կարող ենք նաեւ տոմատի մածուկ ավելացնել: 25-30 րոպեով տեղադրում ենք հավը ջեռոցն ու անցնում ենք խավարտին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարտոֆիլը կլոր-կլոր ու միջին հաստության կտրատում ենք: Համեմում ենք այն աղով ու մոտ հինգ րոպե թողնում ենք կարտոֆիլը ձեթի մեջ: Հետո քամում ենք ձեթն ու շուրջը տեղադրում ենք պղպեղն  ու նախապես ձեթի մեջ տապակած բրոկոլին: Տեղադրում ենք ջեռոցի մեջ 15-20 րոպեով: Երբ կարտոֆիլը կարմրում է՝ վրան տեղադրում ենք կլոր-կլոր կտրատած լոլիկն ու քերիչով անցկացրած հոլանդական պանիրը: Կանաչին ավելացնում ենք ըստ ցանկության: Ես ավելացնում եմ մաղադանոս: Հինգ րոպեն ջեռոցում բավարար է, որ հոլանդական պանիրը հալվի: Վերջ, ուտեստը պատրաստ է:

 

Լենա Գեւորգյան (տեքստ)

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին