Խոհանոցում Էլլայի հետ - Mediamax.am

exclusive
3370 դիտում

Խոհանոցում Էլլայի հետ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Խոհանոցային օրագրեր»` Մեդիամաքսի նոր խորագիրն է, որտեղ կներկայացնենք այն մարդկանց, ում համար խոհանոցը ամենօրյա հոգսերից կտրվելու եւ ստեղծագործելու մի վայր է: Մեր «հերոսները» պրոֆեսիոնալ խոհարարներ չեն, սակայն կարողանում են լավագույնս ինքնաարտահայտվել խոհանոցում: Նրանք պատմում են խոհանոցում հաստատած իրենց կանոնների, սովորությունների, թուլությունների մասին, ինչպես նաեւ ներկայացնում են հետաքրքիր մի ճաշատեսակ:

Էլլային ողջ կյանքս ճանաչում եմ: Փոքր ժամանակ միայն մեր ու նրանց տանն էի սիրում ուտել: Էլլայի խոհանոցի ամենակարեւոր յուրահատկությունն այն է, որ բացի համեղ լինելուց նրա ճաշատեսակները, դեսերտը միշտ գեղեցիկ ու ինքնատիպ զարդարված են: Նրա խոհանոցը տրամադրող մթնոլորտ ունի, այնտեղ միշտ կորցնում ենք ժամանակի հաշիվն ու անդադար զրուցում ենք, նաեւ՝ ուտում:

Խոհանոցը մանկուց սիրելու մասին

Բավականին փոքր էի` մոտ 13 տարեկան, երբ սկսեցի ինքս պատրաստել: Մայրս առ այսօր շատ լավ է պատրաստում ու հենց իր շնորհիվ եմ այդքան շատ սիրել խոհանոցը: 14-15 տարեկանում արդեն շատ լուրջ խոհարարությամբ էի զբաղվում եւ տոնական օրերին հատուկ բաղադրատոմսերով ճաշատեսակներ պատրաստում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տատիկիս ու պապիկիս բնակարանի շենքում բոլոր հարեւաններով շատ մտերիմ էինք ու յուրահատուկ ավանդույթ էր ձեւավորվել` միմյանց համար աղցաններ, քաղցրավենիք, ճաշատեսակներ էինք պատրաստում: Շատերի ծննդյան տարեդարձների տորթը ես էի թխում: Տարիներ անց հասկացա մտերիմ հարեւանների հետ հաստատված յուրահատուկ մթնոլորտի կարեւորությունը:

Չստացված տավարի մսի ու ստացված բեզեյի մասին

Մանկուց մսակեր եմ եղել ու առաջինը հենց միս եմ փորձել տապակել: Տանը մենակ էի, տավարի միսը տապակեցի, պատճառը չեմ հիշում, բայց ահավոր էր ստացվել: Ինչ-որ բան այն չէի արել: Հիշում եմ, երբ ապագա ամուսնուս բարեկամները եկել էին մեր տուն` ծանոթանալու, ինքս էի ամեն ինչ պատրաստել: Որպես դեսերտ ապակյա ամաններով սեփական բաղադրատոմսով պատրաստված բեզեյով  քաղցրավենիք մատուցեցի:

Երբ ամուսնացա, խոհանոցային նախասիրություններս մի փոքր փոխվեցին: Ամուսնուս հայրը վրացահայ էր եւ վրացական խոհանոցը ոգեշնչեց ինձ նոր բաղադրատոմսեր օգտագործել: Շատ բաներ սկեսրոջիցս սովորեցի, մի խոսքով, միշտ նորություններ եմ փնտրել ու թարմացրել սովորական բաղադրատոմսերը:

Ձեռքի համի մասին

Շատ եմ սիրում իմպրովիզել եւ արդյունքում ցանկացած բաղադրատոմս իմ մեկնաբանությունն է ստանում: Ընկերների, բարեկամների տանը, կամ ռեստորանում, եթե հավանում եմ ճաշատեսակը, անպայման իմանում եմ բաղադրատոմսն ու սեփական ձեւով պատրաստում: Ի դեպ, նույնիսկ եթե միեւնույն բաղադրատոմսով մի քանի հոգի ճաշատեսակը պատրաստի, միեւնույն է` համը լրիվ տարբեր կլինի: Ամեն մեկն իր ձեռքի համն ունի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խմորից կոլաժներ ստեղծելու մասին

Արվեստի հանդեպ երբեւէ անտարբեր չեմ եղել: Մոտ 15 տարի առաջ սկսեցի կոլաժներ ստեղծել: Դրանց համար ձեռքիս տակ ընկած ցանկացած իր օգտագործում էի: Այդ ժամանակ ինձ եւս օգնության եկավ խոհարարական հմտությունները`տարբեր խմորներից կավի նման նյութ էի ստանում ու դրանցից էլ ծաղկամաններ, տարբեր իրեր պատրաստում: Ու այդ ամենը տեղի էր ունենում խոհանոցում: Խոհանոցը մի յուրահատուկ աշխարհ է ինձ համար, սիրում եմ այնտեղ մենակ լինել: Խոհանոցս կահավորել եմ այնպես, որ ամեն բան ձեռքիս տակ լինի:

Ֆիրմային ճաշատեսակների մասին

Շատ եմ սիրում հյուրեր ընդունել ու «զարմացնել» նրանց խոհարարական նորություններով: Նրանց գնահատականը միշտ խթան է խոհանոցում նորանոր բացահայտումներ անելու համար: Ամենից շատ դեսերտներ ու աղցաններ եմ սիրում պատրաստել:

Մեր տան ֆիրմային ճաշատեսակը «холодец»-ն է: Նոր տարվա օրերին բոլորը գիտեն, որ «холодец»-ը մեզ մոտ են ուտելու: Տատիկիս բաղադրատոմսով պատրաստած Մայրաքաղաքային աղցանը եւս յուրահատուկ բաղադրատոմս ունի:

Այսօր կպատրաստենք ֆետուչինի սնկով

Երբեմն ժամանակ չի լինում եւ պետք է արագ ինչ-որ բան պատրաստել, բայց այն պետք է պարտադիր համեղ լինի: Նման դեպքերի համար սա կատարյալ տարբերակ է:

Ութ հոգու համար մեզ պետք է`

Սունկ (շամպինիոն կամ պորտոբելո) – 750 գրամ
Սխտոր – 4 պճեղ
Ֆետուչինի (լապշա) – մեկ տուփ
Աղ
Սեւ պղպեղ
Չորացրած ռեհան
Շվեյցարական պանիր, կամ պարմեզան – 200 գրամ
Սերուցք – երկու թեյի բաժակ
Կարագ – 75 գրամ

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆետուչինին եփում ենք մոտ 10 րոպե: Այդ ընթացքում կտրատում ենք սունկը՝ միջին կտորներով: Սունկը մոտ 15 րոպեով տապակում ենք թավայի մեջ` առանց որեւէ հավելման: Ավելացնում ենք կարագ, մանր կտրատված սխտորն ու թողնում կրակի վրա մոտ 10 րոպե: Վերջում ավելացնում ենք աղն ու սեւ պղպեղը: Երբ սունկը պատրաստ է, վրան ավելացնում ենք սերուցքն ու եռացնում մոտ 5 րոպե: Ավելացնում ենք չորացած ռեհանն ու հանում ենք կրակից: Սունկը խառնում ենք ֆետուչինիի հետ ու վրան ավելացնում նախապես մանրացրած պանիրը: Ճաշատեսակը կարող ենք զարդարել չերի տեսակի լոլիկով ու նանայի տերեւներով: Կարելի է մատուցել նաեւ կիտրոնով ու փոքր մարինացված վարունգով:

Լենա Գեւորգյան (տեքստ)
Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին