Օր երրորդ. 2001թ. ապրիլի 6 - Mediamax.am

6301 դիտում

Օր երրորդ. 2001թ. ապրիլի 6

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը լավատեսություն է հայտնել Ֆլորիդայում անցկացվող բանակցությունների կապակցությամբ, հաղորդում էր "Գոլոս Ռոսիի" ռադիոկայանը:

Քի Ուէսթ, 2001թ. ապրիլ
Քի Ուէսթ, 2001թ. ապրիլ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը լավատեսություն է հայտնել Ֆլորիդայում անցկացվող բանակցությունների կապակցությամբ, հաղորդում էր "Գոլոս Ռոսիի" ռադիոկայանը: Օսկանյանը հույս էր հայտնել, որ ադրբեջանական կողմը նույն կերպ է գնահատում Քի Ուէսթի բանակցությունների ընթացքը:

 

Միջնորդները հաղորդեցին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին, որ ենթադրություններն  այն մասին, որ խաղաղ կարգավորման նախագիծը գրեթե պատրաստ է եւ որ դրանում խոսքը գնում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ինչ-որ տարածքների փոխանակման մասին, չեն համապատասխանում իրականությանը: Խաղաղ կարգավորման պատրաստի նախագծի մասին եզրակացություններն առաջ էին եկել որոշ ԶԼՄ-ների կողմից մի լուսանկարի հրապարակումից հետո, որտեղ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն ուսումնասիրում են Անդրկովկասի քարտեզը: Դիվանագետների խոսքերով, «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կողմերի տարաձայնությունները դեռեւս շատ մեծ են»: 

 

Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վաչե Գաբրիելյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարզցազրույցում հայտնեց, որ ապրիլի 9-ին Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: 

 

Մեր ընտրանին