Կարեն Միրզոյանը նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար - Mediamax.am

6871 դիտում

Կարեն Միրզոյանը նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն եւ գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

ԼՂՀ նախագահն ասել է, որ Կարեն Միրզոյանը մեծ փորձ ունեցող դիվանագետ է:

 

Բակո Սահակյանի խոսքով՝ Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ արտաքին գործերի նախարարության աշխատանքին կհաղորդվի նոր որակ:

 

Մինչեւ վերջերս Կարեն Միրզոյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնը: Մինչ այդ նա Հայաստանի ներկայացուցիչն էր Սեւծովյան Տնտեսական համագործակցության կազմակերպության Ստամբուլի գրասենյակում:

 

Կարեն Միրզոյանը նաեւ զբաղեցրել է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին