Հայաստան տեղափոխվել է բռնի տեղահանված 100 417 արցախցի - Mediamax.am

1975 դիտում

Հայաստան տեղափոխվել է բռնի տեղահանված 100 417 արցախցի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 30-ի ժամը 12։00-ի դրությամբ Արցախից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանված անձանց թիվը հասել է 100 417-ի, հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով, հաշվառվել է 81 139 անձ, նրանցից 32 200-ն օգտվել են պետության կողմից տրամադրված կեցավայրից:

 

Ըստ մարզերի արցախցիները տեղաբաշխվել են հետեւյալ կերպ՝

 

Արագածոտնի մարզում ժամանակավոր կացարան է ստացել 1852 մարդ,

 

Արարատում` 7640,

 

Արմավիրում` 3009,

 

Գեղարքունիքում` 2862,

 

Լոռիում` 1581,

 

Կոտայքում` 8289,

 

Շիրակում՝ 1317,

 

Սյունիքում` 2244,

 

Վայոց Ձորում` 1700

 

Տավուշում` 1706։

 

Հայաստանի բուժհաստատություններում բուժում է ստանում 361 արցախցիներ: Ըստ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, նրանցից 221-ը պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք են, 114-ը` ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացածները: Գրանցվել է մահվան 14 դեպք:

 

Նախարարի խոսքով` շատ պացիենտների վիճակը գնահատվում է ծանր ու ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: «Վերակենդանացման բաժանմունքներում գտնում է 10 երեխա, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը` կայուն, մեկ երեխայի մոտ արդեն կա դրական դինամիկա»,- նշել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին