Ստեփանակերտը կոչ է անում միջոցներ ձեռնարկել ագրեսիան դադարեցնելու համար - Mediamax.am

1346 դիտում

Ստեփանակերտը կոչ է անում միջոցներ ձեռնարկել ագրեսիան դադարեցնելու համար


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ եւ քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:

«Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին եւ շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցներն Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:

 

Արցախը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից եւ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով: Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականություն»,- ասված է Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին