Փաշինյան. Հայաստանը փորձում են ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ - Mediamax.am

4057 դիտում

Փաշինյան. Հայաստանը փորձում են ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման ենթարկելու ցամաքային օպերացիան»:

Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստից հետո, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ էթնիկ զտում իրականացնելու Բաքվի ցանկության մասին են վկայում են վերջինիս հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին «մարդասիրական միջանցքներ» տրամադրելու պատրաստակամության մասին:

 

«Սա էթնիկ զտումների մասին վկայող ուղիղ գործողություն է», - ասել է ՀՀ վարչապետը: Նրա խոսքով, եթե Ադրբեջանը պնդում է, որ իր գործողությունները ուղղված չեն քաղաքացիական բնակչության դեմ, ապա ի՞նչ կարիք կա նման «միջանցքներ» ապահովել:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանը ներքաշել ռազմական գործողություններում եւ դրան այս կամ այն կերպ աջակցում են որոշակի ուժեր: Փաշինյանն ասել է, որ «մենք այս իրավիճակը կառավարելու ենք՝ որքան էլ դա դժվար է էմոցիոնալ առումով»:

 

«ՀՀ-ն ռազմական գործողություններում ներքաշված չէ եւ Լեռնային Ղարաբաղում բանակ չունի», - շեշտել է Հայաստանի վարչապետը:

 

Նա ասել է, որ որոշ «արտաքին եւ ներքին ուժեր ցանկանում են վտանգել Հայաստանի պետականությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին