Ռուբեն Վարդանյան. Մենք չենք ենթարկվելու ծրագրին, որն ուզում է իրագործել Ադրբեջանը - Mediamax.am

4443 դիտում

Ռուբեն Վարդանյան. Մենք չենք ենթարկվելու ծրագրին, որն ուզում է իրագործել Ադրբեջանը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ աշխարհը պետք է հասկանա, որ «մենք չենք ենթարկվելու այն ծրագրին, որն ուզում է իրագործել Ադրբեջանը»:

«Դա միայն Արցախի իշխանության դիրքորոշումը չէ, այլ՝ ողջ ժողովրդի, որը պատրաստ է պայքարել իր իրավունքների համար: Կարեւոր է, որ այդ դիրքորոշումը հնչի, Հայաստանը, հայկական աշխարհը միանան դրան»,- ասել է նա հունիսի 1-ին «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովին:

 

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ նախաձեռնողները շարժումը սկսել են, որ  համախմբվեն գաղափարի շուրջ՝ «հաղթահարելով վտանգավոր ապատիան եւ անտարբերությունը»:

 

«Ինչպես նաեւ հանրային շարժման միջոցով ազդեն կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա: Եվ այդ ճնշումը լինի առողջ եւ օգտակար, ոչ թե քանդող ու վնասակար»,- նշել է նա:

 

Համաժողովի ընթացքում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Շարժման Խորհրդի կազմը, ընդունվել է հայ ժողովրդին ուղղված դիմում:

 

«Արցախի ժողովուրդը եւ Արցախը հայտնվել են գոյաբանական լրջագույն մարտահրավերների առջեւ: Ցավալի է փաստել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, ճանաչելով Ադրբեջանի 86 600 քառ.կմ տարածքային ամբողջականությունը, բացեիբաց Արցախը հանձնում են թշնամուն: Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետեւանքների:

 

Մեր պատմության այս կործանարար ընթացքը հնարավոր է կասեցնել միայն 1988-ի ազգային զարթոնքի ոգին վերականգնելով եւ պայքարելով»,- ասված է ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին