Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր ասել է, որ «Բաքվի եւ նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի երկխոսությունը՝ նրանց իրավունքների եւ անվտանգության մասին այժմ կենսական նշանակություն ունի»:
«Կարեւոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից եւ երկխոսության ձգտել: Ավելի քան 30 տարի տեւած հակամարտությունից հետո վերքերի ապաքինման համար ժամանակ է պետք: Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»,- Թվիթերում գրել է Շառլ Միշելը:
Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ Քիշնեւում ակնկալում են շարունակել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի քննարկումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ:
«Կարեւոր է վերահաստատել ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը եւ առաջ ընթանալ սահմանազատման հարցում, նվազեցնել ռիսկերը սահմանային հատվածներում»,- գրել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: