Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել - Mediamax.am

2017 դիտում

Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները եւ համարժեք միջոցների ձեռնարկման հարցը:

Ինչպես հայտնել են Արցախի նախագահի աշխատակազմից, զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը եւ ուժային կառույցների ղեկավարները:

 

«Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի անվտանգության եւ բնակչության կենսագործունեության ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին