Փաշինյանը կարեւորել է Ռուսաստանի հասցեական արձագանքը - Mediamax.am

2838 դիտում

Փաշինյանը կարեւորել է Ռուսաստանի հասցեական արձագանքը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում կարեւորել է Ռուսաստանի հասցեական արձագանքը:

Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին նա ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում:

 

«Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը եւ դրա հետեւանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարեւորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին