Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագող հարցերը «կառուցողական ոգով, ռուս խաղաղապահների հետ կողմերի սերտ շփման եւ փոխգործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը»։
Այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Դիտարկվել են 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի իրականացման գործնական հարցերը, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովումը, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնումը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: