Մոսկվան «լուրջ մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճով» - Mediamax.am

2317 դիտում

Մոսկվան «լուրջ մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճով»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ ՌԴ-ն «լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ»։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել: Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետեւանքով զոհեր են եղել եւ հայկական, եւ ադրբեջանական կողմից։

 

Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար»,- ասել է Մարիա Զախարովան:

 

Նրա խոսքով՝ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անվտանգության եւ կենսագործունեության ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

 

«Տեղի ունեցածը եւս մեկ անգամ հաստատում է Բաքվի եւ Երեւանի բանակցություններին շուտափույթ վերադարձի հրամայականը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման շրջանակում, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված»,- ասել է Զախարովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին