Վարդանյան. Ալիեւների ընտանիքի դեմ պատժամիջոցները օգտակար կլինեն - Mediamax.am

3446 դիտում

Վարդանյան. Ալիեւների ընտանիքի դեմ պատժամիջոցները օգտակար կլինեն


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «Ադրբեջանն ավտորիտար սուլթանություն է, որտեղ սուլթանը միախառնում է իր երկրի շահերը սեփական շահերի հետ»։

«Ցավոք, աշխարհը կառավարվում է ռեալպոլիտիկի սկզբունքներով։ Օրինակ, այն, ինչն այս պահին կարեւոր է Եվրոպայի համար, գազն է: Եվ ամենեւին էլ կարեւոր չէ, թե կոնկրետ որտեղից է այն գալիս: Ֆրանսիան ամենասկիզբից հանդես է եկել ի աջակցություն մեզ։ Սա գալիս է իշխանություններից, բայց նաեւ քաղաքացիական հասարակությունից: Տպավորություն ունեմ, որ նրանք մեզ աջակցում են, քանի որ սա նման է Դավթի եւ Գողիաթի պատմությանը: Մենք փոքր ժողովրդավարական երկիր ենք, անցկացնում ենք ընտրություններ, ունենք քաղաքական կուսակցություններ, հակադիր տեսակետներ», - ասել է Վարդանյանը ֆրանսիական Le Spectacle Du Monde

Պարբերականին տված հարցազրույցում:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հավատու՞մ է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կարող է խնդրել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հրաժարվել ադրբեջանական գազից, Արցախի պետնախարարն ասել է.

 

«Ես չգիտեմ, թե արդյոք դա հեշտ կլինի: Այն, ինչ նա, այնուամենայնիվ, կարող է անել, Իլհամ Ալիեւին եւ նրա ընտանիքին ասելն է, որ նրանք այլեւս ցանկալի հյուրեր չեն Ֆրանսիայի համար, քանի որ այն, ինչ նրանք անում են, այլեւս ընդունելի լինել չի կարող: Դա կարող էր ազդեցություն ունենալ, քանի որ բռնապետերը զգայուն են իրենց հեղինակության նկատմամբ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ալիեւների ընտանիքի դեմ պատժամիջոցները օգտակար կլինեն։ Դա կարող է միջոց լինել՝ նրան հաղորդելու, որ միշտ չէ, որ նա կարող է անել այն, ինչ ուզում է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին