«Պայքար չի նշանակում պատերազմ», ասել է Ռուբեն Վարդանյանը - Mediamax.am

1113 դիտում

«Պայքար չի նշանակում պատերազմ», ասել է Ռուբեն Վարդանյանը


Լուսանկարը` ԱՀ Կառավարություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «պայքար չի նշանակում պատերազմ»։

«Պայքարել նշանակում է, որ մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը։ Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից», - ասել է պետնախարարը Մարտունու շրջանի բնակիչների հետ հանդիպմանը:

 

Պատասխանելով օգնության ակնկալիքների մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ պետք չէ որևէ մեկի վրա հույս դնել և ձեռքերը ծալած նստել.

 

«Առաջինը մե՛նք մեր գործը պետք է անենք, հետո նոր օգնություն ակնկալենք: Եթե ոչինչ չես անում, միայն հույս ես դնում ուրիշի վրա, ոչինչ չի ստացվի, բայց եթե պայքարում ես ու գործ ես անում, բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին