Արցախում կանցկացվի պատկերապատումների երկրորդ ամառային դպրոցը - Mediamax.am

954 դիտում

Արցախում կանցկացվի պատկերապատումների երկրորդ ամառային դպրոցը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հուլիսի 10-23-ը Արցախում կանցկացվի «Ինքնահռչակ նկարիչ» պատկերապատումների (կոմիքսների) երկրորդ ամառային դպրոցը։

Մասնակցել կարող են 16-ից տարեկանից բարձր բոլոր ցանկացողները՝ անկախ նկարչական հմտություններից։ Դասախոսությունների, վարպետության դասերի, պլեներների ընթացքում պրոֆեսիոնալ նկարիչները մասնակիցներին ծանոթացնելու են պատկերապատման արվեստին եւ օգնելու են ստեղծել իրենց սեփական կոմիքսները։ Ստացված աշխատանքներից առանձին ժողովածու է կազմվելու։

 

Արցախյան պատմություններ՝ կոմիքսների լեզվով

Այս տարվա դպրոցի թեման է՝ «Հերոսի կյանքը։ Ղարաբաղյան պատերազմների մասնակիցների կենսագրությունները»:

 

Երկշաբաթյա ծրագիրն անվճար է։ Դասերը տեղի են ունենալու Ստեփանակերտում՝ Hub Artsakh-ում։

 

Գրանցվել կարելի է https://armcomics.org/home հղումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին