Ռուս խաղաղապահների էջը 2 շաբաթից ավել չի թարմացվում - Mediamax.am

exclusive
3911 դիտում

Ռուս խաղաղապահների էջը 2 շաբաթից ավել չի թարմացվում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ կոնտինգենտի կայքէջը փետրվարի 24-ից չի թարմացվում։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված ինտերնետային կայքում տեղադրված էջի վերջին թարմացումն արվել է փետրվարի 24-ին: Այս օրը Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի տարածքում «հատուկ ռազմական գործողություն» սկսելու մասին։

 

Վերջին երկու շաբաթների ընթացքում Մեդիամաքսը նաեւ էլեկտրոնային փոստով չի ստանում մամուլի հաղորդագրություններ ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ։

 

Արցախում իրավիճակը լարված է մնում. ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել գազամատակարարման վերականգնմանը եւ պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ Ասկերանի շրջանի բնակավայրերի ուղղությամբ ականանետեր կիրառելով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին