Էրդողանը կայցելի Շուշի - Mediamax.am

2559 դիտում

Էրդողանը կայցելի Շուշի


Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ից 16-ը կայցելի Ադրբեջան:

Այսօր Բաքվում ընդունելով Թուրքիայի կրթության նախարար Զիա Սելջուքին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնել է, որ Շուշիում նոր դպրոցի հիմնարկեքը, որի շինարարությունը ֆինանսավորելու է Թուրքիան, կկայանա Թուրքիայի նախագահի այցի ընթացքում:

 

Մեդիամաքսը նշում է, որ Շուշի այցելելու մտադրության մասին Էրդողանն առաջին անգամ հայտարարել էր մարտի 31-ին՝ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստում:

 

«Կարեւոր է, որ թյուրքալեզու երկրները շարունակեցին աջակցել Ադրբեջանին նաեւ Ղարաբաղում թյուրքական հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործում: Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս՝ Ռամադանի տոնակատարությունից հետո, մենք կայցելենք Շուշի, ինչը եւս մեկ տոն կդառնա մեզ համար»:, - ասել էր Թուրքիայի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին