Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ «թյուրքական աշխարհն իր էական ուժով եւ ներուժով, հատուկ տեղ է զբաղեցնում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ»:
«Մենք ձգտում ենք այս հսկայական ներուժը լավագույն կերպով օգտագործել մեր երկրի համար», - ասել է Էրդողանը:
Նա շեշտել է Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի կարեւորությունը:
Կառավարության նիստից հետո Էրդողանն անդրադարձել է նաեւ տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակներին.
«Մենք ուշադիր հետեւում ենք Սիրիայում եւ Իրանում տեղի ունեցող գործընթացներին եւ գիտակցում ենք, որ չենք կարող անվտանգության մեջ լինել, երբ մեր սահմանների մոտ կան հակամարտություններ»:
















