Երեւան: Մեդիամաքս: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման եւ փոխգործակցության կազմակերպման հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման եւ անհայտ կորածների որոնողական աշխատանքների կարեւորությունը։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել Ռուստամ Մուրադովին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության եւ գործադրած ջանքերի համար», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: