Սարգսյանն ու Մուրադովը քննարկել են գերիների հարցը - Mediamax.am

1251 դիտում

Սարգսյանն ու Մուրադովը քննարկել են գերիների հարցը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձին, անհետ կորած անձանց հայտնաբերման եւ հայկական կողմին հանձնմանն առնչվող հարցեր:

Արմեն Սարգսյանն ասել է, որ ադրբեջանական կողմից որոնողական աշխատանքների որեւէ խոչընդոտում անընդունելի է:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին: Արմեն Սարգսյանն ընդգծել է Հայաստանի սահմանների պաշտպանությունն ու հատկապես սահմանամերձ համայնքների անվտանգությունն ապահովելու կարեւորությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին