Արցախի ՊԲ. Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը - Mediamax.am

2258 դիտում

Արցախի ՊԲ. Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում կենտրոնական ուղղությամբ հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:

«Հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետեւանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

 

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ եւ բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին