Գերմանացի պատգամավորը նշել է Բաքվին հակազդելու «լավագույն միջոցը» - Mediamax.am

1939 դիտում

Գերմանացի պատգամավորը նշել է Բաքվին հակազդելու «լավագույն միջոցը»


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին է ներկայացրել պատվիրակության ստացած տպավորություններն ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների մասին՝ նշելով, որ «այն մարդկությանն ուղղված մեծ հանցագործություն է, որին պետք է պատշաճ արձագանքի միջազգային հանրությունը»:

Գերմանացի պատգամավորի խոսքով՝ հակամարտությունն ուժային մեթոդով լուծելու պաշտոնական Բաքվի որդեգրած տարբերակին հակազդելու լավագույն միջոց կարող է հանդիսանալ Արցախի անկախության ճանաչումը տարբեր պետությունների, այդ թվում` եվրոպական երկրների կողմից:

 

Արայիկ Հարությունյանն էլ հույս է հայտնել, որ Արցախ այցելած գերմանացի խորհրդարանականները տեղում արված ուսումնասիրությունները օբյեկտիվ կերպով կներկայացվեն Գերմանիայի ժողովրդին եւ իշխանությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին