Ջոզեպ Բորել. Ադրբեջանը անիրագործելի պայման է դնում - Mediamax.am

3099 դիտում

Ջոզեպ Բորել. Ադրբեջանը անիրագործելի պայման է դնում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը այսօր «գրեթե անիիրագործելի» է անվանել Ադրբեջանի պահանջը հայկական ուժերը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու ժամանակացույց տրամադրելու մասին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, որտեղ լսումներ են անցկացվել Ղարաբաղի թեմայով, Բորելն ասել է.

 

«Իրավիճակը տարածաշրջանում վատթարանում է: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցում ինձ բարձրաձայնեց իր պահանջները Հայաստանին՝ Ղարաբաղում հակամարտությունը վերջ տալու համար: Խոսքը տարածաշրջանից հայ զինվորականների դուրս բերման ժամանակացույցի տրամադրման մասին է, որը գրեթե անիիրագործելի է»:

 

Նա նաեւ նախազգուշացրել է հակամարտության մեջ օտարերկրյա խաղացողների ներգրավման վտանգի մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին