«Յուրաքանչյուր սանտիմետրի համար կենաց-մահու կռիվ է գնում» - Mediamax.am

1604 դիտում

«Յուրաքանչյուր սանտիմետրի համար կենաց-մահու կռիվ է գնում»


Լուսանկարը`


Երևան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր վաղ առավոտից եղել է առաջնագծի հարավային թևում:

«Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:

 

Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերը պսակվելու են հաջողությամբ», - ասել է Արցախի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին