Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը - Mediamax.am

3085 դիտում

Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի ԱԳՆ-ն այսօր կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի եւ խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։

Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է.

 

«Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է։

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։

 

Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաեւ զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների եւ սովորույթների լուրջ խախտումներով։ Մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումները միտումնավոր գնդակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը եւ քաղաքացիական օբյեկտները՝ խաղաղ բնակչության ահաբեկման եւ ոչնչացման նպատակով։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։

 

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը եւ լարվածության նվազեցմանը։ Միեւնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները եւ կոչերը լկիտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի եւ ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին